Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ քննիչի կողմից ներկայացված բողոքը, հայտնում է AntiFake.am-ը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական գործով. Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։