Search
Close this search box.

Ով էլ կասկածեր. Ծառուկյանի փաստաբանի արձագանքը դատախազության տարածած հաղորդագրությանը

Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը 17:57 ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է. <<Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան>>։

Ուշադրություն!!!
Դատախազությունն այն ԱՆՊԱՅՄԱՆ բողոքարկելու է:

Ով էլ կասկածեր:
Քննչական մարմինների և դատախազության համար այդպես էլ միակ խափանման միջոցը մնաց կալանավորումը:
Ախր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ էլ կան…

Որոշման մեջ շատ այլ հետաքրքիր բաներ էլ կան գրած, գուցե դրանց էլ անդրադառնաք, որ մեղադրանքի կողմի թերությունները չբարդեք Դատարանի վրա, ինչպես արդեն սովորություն է դարձել:

Եվ վերջում, բոլոր պաշտոնատար անձանց, առավել ևս դատախազությանը խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, հատկապես օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը և երբեք չօգտագործեն ԱՊՕՐԻՆԻ բառը:

Դրանով ևս ցույց եք տալիս, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլև՝ խիստ քաղաքական և անձնական, որից ելնելով էլ Դատարանից նման նեղացած ձևով եք արտահայտվում:
Փաստաբան Երեմ Սարգսյան

Please enter a valid URL