SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ։ Հրապարակումից հետո ԴԱՀԿ որոշ պաշտոնյաներ նեղսրտել էին, թե Ոստիկանություն դիմած Մարինե Հ-ն, տուժած Արմեն Ե-ն և SHAMSHYAN.com-ը գույները խտացրել էին։
Այսօր, հունիսի 21-ին SHAMSHYAN.com-ին տեսանյութ է տրամադրել Արմեն Ե-ն, ինչը ներկայացնում ենք ընթերցողներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր, հունիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել; Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։