Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ա. Թ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Թ.-ն, ուղևորներ, 1-ամյա Ջ. Գ.-ն, 11-ամյա Ս. Գ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորակից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Թ.-ի և Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջ. Գ.-ինը՝ ծանր: Դ
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտռմեքենան, փակել գազաբալոնի փականը: