ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է. «Առավոտյան հերթական ահազանգը…
Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում փոթորկից անգամ տներ են քանդվել…
Ի՞նչ անի էս գյուղացին, վարկ փակի, տուն վերակառուցի: Սարսափելին այն է, որ բոլորն այնքան արդեն վարկեր ունեն, որ բանկերը չեն էլ վերավարկավորի, որ կարողանան այս բնական աղետի հետևանքները վերացնեն: Շուրջ քառասուն տուն մնացել են անտանիք, քանդվել են անգամ պատեր: Խենթամալու վիճակ է: Ահա գյուղացու վիճակը»: