Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։

«Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան»,-ասել է նա։

Միքայել Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ապագայից վախենում է, որովհետև հասկացել է՝ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։

«Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա

Նախկին դեսպանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի։

«Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլխամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL