«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ասում էիք՝ հիվանդ է: Գրավը վճարելուց հետո գլխավոր ամբաստանյալը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն: Այդ ինչպես այդքան շուտ ապաքինվեց: Չորս միլիոն դոլարն է՞ր այն բալասանը, որը ոտի կանգնեցրեց նրան: Ակնհայտ սիմուլյացիա:
Փաստորեն, «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել Քոչարյանի հետ՝ ամիսներ շարունակ իր մոտ է թաքցրել առողջ մարդու, խոչընդոտել է դատավարության ընթացքին: Պատասխան պետք է պահանջել»: