Search
Close this search box.

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և կալանավորելուն

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը անդրադարձել է այս օրերին Հայաստանում սկսված քաղաքական սրացմանը։ Մասնավորապես պարբերականը լուսաբանել է այսօր ԱԺ կողմից ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդություններին հավանություն տալուն։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԲՀ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ գործարարներից է եւ հերքում է իր կողմից որեւէ իրավախախտման կատարումը եւ հայտարարում, որ արարքը քաղաքականապես մոտիվացված է։ Հրապարակման մեջ բավական մանրամասն կերպով ներկայացվում է Ծառուկյանին մեղսագրվող արարքըները եւ իրականացված հարցաքննությունը, դիտարկելով դա այն ֆոնին, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը տնտեսության սխալ կառավարման եւ կորոնավիրուսային համավարակի դեմ ճիշտ պայքարել չկարողանալու մեջ։ Նշվում է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում արդեն կա 17 499 վարակված եւ 293 կորոնավիրուսից մահացած մարդ, իսկ տնտեսությունն էլ կկրճատվի 2 տոկոսով, սպասվող 4,9 տոկոսանոց աճի փոխարեն։ Նշվում է նաեւ, որ Փաշինյանն ինքը իշխանության է եկել երկու տարի առաջ խաղաղ հեղափոխության արդյունքում, որը տեղի է ունեցել ընդդեմ կոռուպցիայի։imes-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին

պցիայի։

Please enter a valid URL