Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից ու կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, ինչից հետո հրշմտոց ու վիճաբանություն տեղի ունեցավ լրագրողների, աջակիցների ու ոստիկանների միջև:
Ըստ որոշ տեղեկությունների՝ կան բերման ենթարկվածներ, բռնության են ենթարկվել լրագրողներ, օպերատորներ, անգամ՝ տարեց ցուցարարներ: Ոստիկանությունը հորդորեց անմիջապես դադարեցնել ապօրինի հավաքն, այլապես կկիրառվի բիրտ ուժ: