Search
Close this search box.

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական  քաղաքական երեք ուժերի՝ Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների հայտարարությունը:

Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք  տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը  փրկելու ժամանակը:

Please enter a valid URL