«Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է լարված»,- պարետատան նիստի ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դիմակի կրման վերաբերյալ կայացրել են որոշումներ՝ վաղվանից պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. «Որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստատուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Այս դեպքում անձնագիր չկրելը և դիմակ չկրելը առանձին-առանձին կենթարկվի տուգանքի. այսինքն՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար 10 հազար դրամ և դիմակ չկրելու համար ևս՝ 10 հազար դրամ»,- նշեց վարչապետը: