ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի համաձայն: Այս մասին քիչ առաջ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու քվեարկությանը չի մասնակցում Սասուն Միքայելյանը, Մակունցն ասաց, որ վերջինս առողջական խնդիրներ ունի: