Երգիչ Արամեի գրառումը․ «Ես խիստ դատապարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի:
Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», -գրել է նա:
Նշենք, որ այսօր ըմբիշ Ռոման Ամոյանին պառկեցրել են ասֆալտին և բերման ենթարկել։