Search
Close this search box.

Նաիրա Զոհրաբյանը հրապարակեց քննիչի հեռախոսահամարը

Բարի խուզարկում

Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը:

Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:

Քիչ առաջ այս ՝ 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ
իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե իմ ԱԺ աշխատասենյակը, այլ ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը:

Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Please enter a valid URL