Search
Close this search box.

Ինչ են առգրավել ԲՀԿ նախագահ Ծառուկյանի առանձնատնից

Առավոտից Գեղարքունիքի մեր պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել, առգրավել են անգամ 4-5 տարեկան երեխաների հեռախոսները: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հայտնեց, որ մանկապարտեզի երեխայի հեռախոս են առգրավել: Զոհրաբյանը տեղեկություններ չունի՝ մարզի պատասխանատուները ոստիկանությունում են, թե՝ ոչ, բայց բոլորին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքները:

Հարցին, թե իրավապահներն ինչ են գտել Ծառուկյանի տանը, Զոհրաբյանը հայտնեց, որ մի բան է միայն տեսել՝ հարսանիքի հրավիրատոմսը: Խոսքը Ծառուկյանի որդու հարսանիքի մասին է, որը հետաձգվում է: Այլ բան Զոհրաբյանը չի տեսել, տեղյակ չէ:

Please enter a valid URL