Գոնե սոլիդարությունից ելնելով իշխանական խմբակցության որևէ ներկայացուցիչ որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։ Ուզում եմ հիշեցնել, որ բումերանգի էֆեկտը աշխատելու հատկություն ունի։ Լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԱԾ դիմաց ի աջակցություն Ծառուկյանի հավաքվածներին, այդ թվում նաև ԱԺ պատգամավորներին, բերման ենթարկելու ոստիկանական գործողությունների մասին։