Search
Close this search box.

«Անհասկանալի է՝ ինչո՞ւ է ազատում ԳՇ պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել հարսանիքը». Մ. Մինասյան

«Այսուհետ ես Նիկոլ Փաշինյանին կոչելու եմ Նիկոլ Իջևանցի, որովհետև նա մեր փրկիչն է: Եվ ես այսուհետ չեմ վախենալու, որ Հայաստանի ժողովուրդը խայտառակ ճգնաժամի արդյունքում մնալու է սոված, որովհետև հետևելով Հիսուս Քրիստոսին նա դնելու է 5 հացն իր դեմ և բազմացնելով այդ հացերը՝ կերակրելու է ժողովրդին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի օրվա ընթացքում փոխել ՀՀ կարևորագույն պաշտոնյաներին՝ առանց նույնիսկ բացատրելու, թե ինչո՞ւ է նա փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել ոմն երիտասարդի: Անհասկանալի է, թե ինչո՞ւ նա այդքան թքած ունի ժողովրդի կարծիքի վրա: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա ԳՇ պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել իր որդու հարսանիքը, մեկ օրում ազատում աշխատանքից՝ նույնիսկ չբացատրելով հանրությանը. այն ժողովրդին, որը բղավում էր՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:

Պատասխանը շատ պարզ է, որովհետև ԳՇ պետը պահանջեց հնարավորություն՝ պատասխանելու ինձ, որովհետև ՀՀ-ն ներգրավված է միջազգային զենքի խայտառակ առևտրի մեջ, որը գնալով իշխանության շուրջ է հավաքում պրոբլեմները: Եվ առանց բացատրելու փոխեց ոստիկանապետին, որովհետև ոստիկանները համարձակվել էին կպնել Նիկոլ Փաշինյանի հին և նոր ընկերներին»,- ասաց Միքայել Մինասյանը:

Մանրամասները տեսանյութում:

Please enter a valid URL