Չե,սենց չի լինի…լրիվ աբսուրդի երկիր ենք դարձել ։
Ադրբեջանցիների ինտերնետ տիրույթում են հայտնվել մեր հայրենակիցներից՝ կոռոնավիրուսով վարակվածների և կոնտակտավորների տվյալները։
Ավելին քան՝ 3500 անձնական տվյաներ։
Իրականում սա չափազանց, չափազանց, չափազանց վատ նորություն է, որը ցույց է տալիս մեր տեղեկատվական անվտանգության համակարգի խայտառակ խոցելիությունը։
Պետք է հասկանալ և փաստել, որ բոլոր տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինները ուղղակի պարտավոր են լրջագույն հետքննություն իրականացնել և ամենակարևորը կտրուկ վերանայել՝ մեր տեղեկատվական անվտանգության կոնցեպտը, եթե իհարկե Հայաստանի ուժային կառույցները ունեն այդ կոնցեպտը։
Հասկանում ենք, որ սա ավելի դժվար է, քան մարդկանց տուգանել կամ բերման ենթարկել՝ դիմակը չկրելու պատրվակով, սակայն արտահոսքի խնդիրը պետք է շուտափույտ շտկվի