«Փաստ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բացի վերոհիշյալ հողամասերից՝ պաշտոնյայի սեփականությունն են համարվում նաեւ բնակարանը եւ հասարակական նշանակության շինությունը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Զաքարյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ դրանք չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 669 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից: Զաքարյանն այս պաշտոնում է արդեն ավելի քան 7 տարի՝ առաջին անգամ նշանակվել է 2010 թ.:
Մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ՝ եղել է եւ՛ վարչապետի օգնական, եւ՛ Երեւանի քաղաքապետի տեղակալ, եւ՛ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: