Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսից վարակակիրների ու մահացածների մասին

Հունիսի 13-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7,739,831-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 428,337 պացիենտ, բուժվել՝ 3,966,262:

Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 2,116,922-ի:

Վարակակիր երկրների թվում Հայաստանը շարունակում է զբաղեցնել 51-րդ տեղը՝ 14,669 դեպքով, 258 մահվան ցուցանիշով:

Please enter a valid URL