Search
Close this search box.

Սիփան Փաշինյանը ևս դատի է տվել Միքայել Մինասյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև 2 մլն դրամ փոխհատուցում՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Նշենք, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։

Please enter a valid URL