Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Այն կապված է կադրային փոփոխությունների հետ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի n 39-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Գ. Լոռեցյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Թադևոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերով,

բ. «Վ. Գալուստյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Դ. Ֆահրադյան -«Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Գալուստյան — Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Է. Ավանեսով -«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Մնացականյան — Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ս. Դանիելյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Սմբատյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Վ. Հասրաթյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Ալիխանյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Տ. Սիմոնյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ե. Հակոբյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիակայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով,

դ. «Գ. Մուրադյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Լ. Հակոբյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Հ. Աղաբաբյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Ներսիսյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Տ. Ներսիսյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պանչուլազյան- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Please enter a valid URL