Հունիսի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7,458,921-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:
Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 419,020 պացիենտ, իսկ բուժվածների թիվը հասնում է 3,778,218-ի:
Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերը 2,066,401-ն են:
Ի դեպ, Հայաստանը վարակակիրների թվով զբաղեցնում է 51-րդ տեղը: