Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ պետը Արթուր Վանեցյանին ձերբակալելու մասին

ՀՔԾ պետին որեւէ մեկը չի կարող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ձերբակալելու հանձնարարություն տալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանն օրեր առաջ ՀՔԾ-ում հարցաքննության է եղել՝ արդյոք ուշագրավ տեղեկություններ հայտնե՞լ է, Խաչատրյանն ասաց. «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»։ Նա չպատասխանեց նաեւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող հարցին, թե արդյոք հայտարարության վերաբերյալ այլ անձինք հարցաքննվե՞լ են. Սասուն Խաչատրյանն ընդամենը նշեց, գործընթաց գնում է։

Չցանկացավ խոսել նաեւ «Մարտի 1»-ի գործով նախաքննության արդյունքների, ավելի ճիշտ դրանց բացակայության մասին։ Գործը «տեղում չի դոփում», — կարճ ասաց Սասուն Խաչատրյանը։ Իսկ,թե արդյոք «Մարտի 1-ի» առանձնացված գործով սպանությունների վերաբերյալ նոր մեղադրյալներ ներգրավվե՞լ են, Խաչատրյանն ասաց, որ այս պահին էլ ներգրավվածներ կան։

Նրան ուղղված հաջորդ հարցը վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արդարացնող դատավճռին, որը ստորագրել է Մհեր Խաչատրյանը։

Արդյոք այդ դատավորն իր հա՞յրն է եղել հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց. «Դուք ինձ տալիս եք 2 հարց, որից մեկը քաղաքական բնույթի է, մյուս էլ անձնական բնույթի. ոչ քաղաքական, ոչ անձնական հարցի չեմ պատասխանելու»։

Please enter a valid URL