Search
Close this search box.

Մոսկվան չեղարկվում է կարանտինային ռեժիմը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ այսօրվանից կչեղարկվի ինքնամեկուսացման, անցաթղթերի և հատուկ գրաֆիկով զբոսանքի ռեժիմը, որը սահմանվել էր կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ քաղաքացիները, այդ թվում՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, կարող են դուրս գալ փողոց, զբոսնել։

Մայրաքաղաքում գտնվող վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, սրճարանների բացօթյա սրահները կարող են վերսկսել իրենց աշխատանքը։ Հունիսի 23-ից կբացվեն նաև ֆիթնես ակումբներն ու լողավազանները։

Please enter a valid URL