Հունիսի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 7,199,544-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:
Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 408,737 պացիենտ, բուժվածների թիվը հասնում է 3,536,686-ի:
Հավելենք, որ վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 2,026,493-ի: