Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդկանց միջև հեռավորություն պահող կոշիկներ»․ ռումինացի կոշիկ արտադրողի մտահղացումը

Կոշիկ արտադրող, ռումինական Կլուժ քաղաքում բնակվող Գրիգորե Լուպը նախագծել է երկար քթով կաշվե 75 համարի կոշիկներ, որոնք նախատեսված են մարդկանց միմյանցից հեռու պահելու և սոցիալական հեռավորության կանոնները պահպանելու համար:

«Ես տեսա մարդկանց, որոնք չէին պահում սոցիալական հեռավորությունը և ինքս ինձ ասացի, կամ ստեղծենք կոշիկ նրանց պատժելու, կամ էլ ինչ-որ բան, որը կարող են նրանք հագնել և գուցե այդ կերպ պահպանեն հեռավորությունը»,- նշում է նա։

Please enter a valid URL