Search
Close this search box.

Եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն. վարչապետի նախկին խորհրդականը մարտահարվեր է նետում

Վարչապետի նախկին խորհրդարական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ՔԱԿ-ը տեղեկացնում է, որ Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) դեպի Եվրոպա թռիչքներից զրկել է ԸՆԴԱՄԵՆԸ մի ավիաընկերության, և ԸՆԴԱՄԵՆԸ մի ուղղություն կատարելուց:
Պարզաբանեմ` EASA-ն Հայաստանի Հանրապետության Ավիացիոն Իշխանություններին «պատվավոր» տեղ է հատկացրել իր անվստահելի գործընկերների ՍԵվ ՑՈւՑԱԿՈւՄ:

Եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն

Ինչի հետևանքով հայկական ՄԻԱԿ ավիաընկերությունը զրկվել է իր ՄԻԱԿ եվրոպական կանոնավոր ուղղությունից: Իսկ մյուս ընկերությունը` իր 3 A-320 օդանավերով` պայմանագրերի կատարման հնարավորությունից: ՔԱԿ-ը բառացիորեն կրկնել է մի շաբաթ առաջ ԱԺ-ում փոխվարչապետ Ավինյանի «գաղափարը»… Ամոթից գետինը մտնելու փոխարեն 16 (հիմնականում Աֆրիկյան մայրցամաքի ամենահետամնաց) երկրների ցանկում հայտնվելու համար այսպիսի բացատրություն… ու եղածը չարախոսների մանիպուլյացիա անվանել…

Էս պարագայում ոլորտի կարգավորման բոլոր մասնագետները, սկսած փոխվարչապետ Ավինյանից, EASA աուդիտում նշված բոլոր 42 թերացումների համար պատասխանատուները, ՔԱԿ նախագահի գլխավորությամբ, եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից, և պատասխանատվության ենթարկվեն:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ`

կենտրոնական հեռուստատեսությամբ բանավեճի եմ հրավիրում այս տխմար տեսակետի հեղինակ բոլոր պետական պաշտոնյաներին»:

Please enter a valid URL