Search
Close this search box.

Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը կթողարկվի յոգուրտի տեսքով

Ռուս գիտնականները այժմ զբաղված են կորոնավիրուսի այնպիսի պատվաստանյութի ստեղծմամբ, որը օրգանիզմ կներմուծվի կաթնաթթվային մթերքի տեսքով։

Ապագա պատվաստանյութը մուկոզալների տիպին է պատկանում, այսինքն այն կբարձրացնի իմունային համակարգի դիմադրությունը լորձաթաղանթի մակարդակում։ Օրգանիզմ ներմուծվում է բերանի խոռոչով՝ աէրոզոլի կամ կաթիլների տեսքով։ Ինչպես նաև կթողարկվի կաթնաթթվային մթերքի տեսքով։

Ներկայումս դեղամիջոցի նախնական կլինիկական փորձարկումները շարունակվում են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Please enter a valid URL