Search
Close this search box.

Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը 90 տոկոս արդյունավետություն ունի. դեղը հաստատվել է ՌԴ ԱՆ-ի կողմից

Կորոնավիրուսի բուժման համար հավանության արժանացած ռուսական առաջին՝ Ավիֆավիր դեղամիջոցը փորձարկվել է ավելի քան 180 հիվանդի վրա: Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 90 տոկոս: Պացիենտների ճնշող մեծամասնության ջերմությունը նվազել է երեք օրվա ընթացքում, հիվանդները լիովին առողջացել են կրկնակի արագ: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:

Ավիֆավիր անունով այս դեղամիջոցը նաև հայտնի է Ավիգան անունով։ Դեղամիջոցը դեղատներում չի վաճառվի, սակայն Ռուսաստանի տարբեր շրջանների հիվանդանոցներին կտրվի դեղամիջոցի 60 հազար խմբաքանակ:

Ավիֆավիր դեղամիջոցն արդեն հաստատվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից: Ի դեպ, դեղամիջոցի զանգվածային արտադրությունը կսկսվի հունիսի 11-ից:

Ավիֆավիրն արգելափակում է վարակի բազմացումը, իմունային համակարգին ժամանակ է տալիս կանգնեցնել հիվանդությունը, ընդ որում, նվազագույն բացասական հետևանքներով: Այս դեղամիջոցը վատ ազդեցություն չի ունենում թոքերի կամ սրտի վրա: Միակ հակացուցումը հղիությունն է:

Please enter a valid URL