Search
Close this search box.

«Սարսափելի վիճակագրություն և մարդկային ողբերգություն․ մահերի քանակով Հայաստանը գերազանցում է աշխարհի միջին թիվը»

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կորոնավիրուսով պայմանավորված ունեցել ենք 20 մահ։ Առողջապահության նախարարությունը տարանջատում է այդ մահերը՝ նշելով, որ 19-ը կորոնավիրուսից է մահացել, իսկ մեկը՝ վարակակիր է եղել, բայց այլ պատճառով է մահացել։

Սա իրականում թվային մանիպուլյացիա է։ Քանզի Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ՝ եթե նույնիսկ կասկած կա կորոնավիրուսի, ապա պետք է մահերը գրանցել մեկ միասնական ցուցակով։

Իսկ դա նշանակում է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մահացել է ոչ թե 158, այլ 214 մարդ։ Բայց նույնիսկ, եթե հիմք ընդունենք ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած մահվան թվերը՝ 158, ապա մենք շատ սարսափելի ու ողբերգական պատկեր ունենք աշխարհի մակարդակով։ Էլ չասած հարևանների համեմատ։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/–ի՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով միջինը 1 միլիոն մարդուց մահանում է 48,4 մարդ։ Այսօր մենք գերազանցեցինք աշխարհի միջին թիվը։ Մեզ մոտ 1 միլիոն մարդու հաշվարկով մահացել է 53 հոգի։

Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում այդ թիվը 3 է, Ադրբեջանում՝ 7։ Հասկանալի է, որ կորոնավիրուսը չէր շրջանցելու Հայաստանը։ Հասկանալի է նաև, որ ունենալու էինք մահեր։

Բայց վարակվածների ու մահերի այս ողբերգական քանակի ուղղակի պատասխանատուն իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Սա կառավարության անգրագետ քաղաքականության ու հանցավոր անգործության հետևանք է։ Սա շատ լուրջ հետաքննության ու գնահատականի է արժանանալու։ Այդ թվում՝ իրավական»։

Please enter a valid URL