Search
Close this search box.

Հիմնական հարցը, որը ծագում է, այն է, թե ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ: Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք: Հիմնական հարցը, որը ծագում է այն է, թե ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է ու դրա որակը: Մենք համոզված ենք, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի նոր դեպքերի զրոյացմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ այս իրավիճակը շատ ավելի քաղաքական կոնտեքստի մասին խոսել: Մեր իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ: 2018 թվականից հետո Հայաստանում վախի մթնոլորտը զրոյացել է, սակայն օրինապահության մթնոլորտը պատշաճ աստիճանի չի հասել»,-ասաց նա:

Վարչապետի խոսքերով, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, դրան պետք է հետևել ամենակոշտ ձևով՝ հաշվի չառնելով որևէ փաստարկ: Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները նախապես մտածեն, իրենց գործունեությունն իրականացնեն այնպես, որ հետո վարչական տուգանքի մասին որոշում չլինի:

Կառավարության ղեկավարը նշեց, որ երկու տարբերակ կա՝ կամ կրկին համատարած արգելափակումներ են լինում, կամ էլ միասին համագործակցված հսկողության տակ ենք առնում իրավիճակը և արագ արձանագրում արդյունքները:

Please enter a valid URL