Տարոն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը, խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID-19 թեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժհաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր կամ բժիշկ էլ չկա, որ գան, օգնեն իրենց:
Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին, փրկեք մեր ընկերոջ կյանքը, ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ։
Գեորգիի հեռախոսի համարն է՝ (091) 41-60-54:
Խնդրում եմ բոլորին՝ տարածեք այս խնդրանքը, փրկենք մարդու կյանքը: