Search
Close this search box.

Գիտնականներն առաջարկել են կորոնավիրուսը կանգնեցնել պղնձով

Կորոնավիրուսը կանգնեցնելու համար փորձագետները կոչ են արել դռներին պղնձե բռնակներ տեղադրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ պղնձի վրա կորոնավիրուսն ապրում է միայն 4 ժամ, այն դեպքում երբ պողպատի եւ պլաստիկի վրա այն կարող է մնալ մինչեւ 72 ժամ:

Դռների բռնակները, բազրիքները, գնումների համար նախատեսված սայլակների բռնակները պետք է պղնձով ծածկվեն, որպեսզի կանգնեցվի կորոնավիրուսի տարածումը: Այսպիսի խորհուրդ է տվել Ուիլյամ Կիվիլը՝ Սաութհեմփթոնի համալսարանի ավագ միկրոկենսաբանը, հաղորդում է The Times-ը:

Լեհական ավտոբուսները պղնձե բռնակներ ունեին, ասել է նա, այն դեպքում, երբ Չիլիի եւ Բրազիլիայի օդանավակայանների միգրացիոն կրպակները ծածկված են պղնձով:

Նա կոչ է արել, որ Մեծ Բրիտանիան կորցրածը հետ բերելու համար դռների փականները, սանդուղքների բազրիքները, ավտոբուսների եւ գնացքների բռնակները ծածկի պղնձով:

Ըստ գիտնականի, կորոնավիրուսի ոչնչանալը պղնձե ծածկույթի վրա բացատրվում է նրանով, որ մետաղի իոնները հարձակվում են վարակի մեմբրանների վրա, իսկ հետո նրանք մտնում են վարակի ներսը եւ ամբողջովին սպանում նրան:

Please enter a valid URL