Search
Close this search box.

Լավ լուր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

Կորոնավիրուսով վարակված 101-ամյա կինը ապաքինվել եւ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս մասին հաղորդում են ԲԿ-ից:

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը:

1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL