Ֆեյսբուքի որոշ աշխատակիցներ ծրագրում են վիրտուալ գործադուլ անել՝ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումները ջնջելու մերժման պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN- ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
Գործադուլի ողջ օրվա ընթացքում ընկերության աշխատակիցները չեն աշխատելու: Նա հավելել է, որ կադրերի բաժնի ցուցումների համաձայն, գործադուլի մասնակիցների նկատմամբ պատասխան միջոցներ չպետք է ձեռնարկվեն:
Ավելի վաղ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրաժարվել էր հեռացնել Դոնալդ Թրամփի հրապարակումները՝ Ազգային գվարդիայի ուժերը Մինապոլիս ուղարկելու վերաբերյալ, որտեղ մարդիկ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո փողոց են դուրս եկել: