Search
Close this search box.

Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը

«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն քանի անգամ անդրադարձել ենք Ադյուրետին կամ Դեսմոպրեսին դեղամիջոցներին, որոնք տրվում են, այսպես կոչված, անշաքար դիաբետով հիվանդներին: Վերջիններս այդ դեղամիջոցներն օգտագործում են ամբողջ կյանքում՝ ամեն օր:

Երեկ հերթական անգամ ահազանգ ենք ստացել հիվանդներից, որ պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցներում, որտեղ գրանցված են, դեղը չկա, չեն ստացել, իսկ դեղատներում գինը տատանվում է 7-ից 10 հազար դրամի սահմաններում մեկ սրվակի համար, որը բավարարում է 15-20 օր, առավելագույնը՝ մեկ ամիս:

Ի դեպ, նրանք նշում էին, որ անցած ամիս եւս խնդիր է եղել, եւ հազիվ մեկ սրվակ են ստացել: «Փաստը» դիմեց էնդոկրին դիսպանսեր: Այստեղ նշեցին, որ ուշացումը մի քանի օր է եղել, «դեղորայքն արդեն ստացել ենք, բազայում է, բաշխում է կատարվում»: Թե որքան կտեւի բաշխումը, որը պետք է կատարվի նախարարության կողմից, հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL