Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվող առաստաղի պատճառով մանկահասակ երեխաներին խլել են ծնողներից (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

ՌԴ Օրենբուրգի մարզի Տյուլպաննի ավանում ապրող բազմազավակ ընտանիքից պատկան մարմինները բիրտ ուժով վերցրել են բոլոր երեխաներին: Խնամքի կենտրոնի աշխատակիցներն ու ոստիկանները բառացիորեն խլել են մանկահասակ երեխաներին մոր ձեռքերից: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հայտնվել է համացանցում՝ հարուցելով հանրության դժգոհությունը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեղի իշխանություններն իմացել են, որ բնակարանի առաստաղը, որտեղ ապրում են երեխաները, փլուզման վտանգի տակ է, ու որոշել են գնալ ամենակարճ ճանապարհով՝ երեխաներին տանելով իրենց տնից:

Ընդ որում, երեխաներին տանելու համար կազմված են եղել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Երեխաներն այժմ հիվանդանոցում են, նրանք առողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Խնամքի կենտրոնը մտադիր է դիմել դատարան՝ երեխաների ծնողներին ծնողական իրավունքից զրկելու նպատակով: Ոստիկանությունում հայտարարություն է տվել նաև երեխայի հայրը: Կատարվում է հետաքննություն:

Please enter a valid URL