ՍԱՏՄ-ն կասեցրել է խախտումեր թույլ տված մի շարք տնտեսավարողների, այդ թվում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի գործունեությունը:
Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝
*անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,
*ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,
*չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,
*չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,
*ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ: