Search
Close this search box.

Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հինարկում. կարանտինային խցում հայտնաբերվել է 50-ամյա կալանավորի կախված դին

Երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դ. Ղահրամանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը: Դատաբժշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Դ. Ղահրամանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Please enter a valid URL