Search
Close this search box.

Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում Արթուր Վանեցյանը անուղղակի ձևով տվել է այս իշխանության գնահատականը․

Իշխանությունը ժողովրդինը չէ։

Իշխանությունը խաղացել է ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա։

Իշխանություն, որը կառուցված է կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Իշխանություն, որը գործում է «ինտերնետային լայվի» ռեժիմով։

Մենք ունենք այնպիսի իշխանություն, որը բաժանում է հասարակությանը։

Իշխանություն, որի ղեկավարը կեղծ փրկիչ է։

Հիմա մեջբերենք Արթուր Վանեցյանի ուղիղ խոսքը․

Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր:

Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ:

Խոստովանենք, որ իշխանության բնութագրման տեսանկյունից հետաքրքիր մոտեցում է։ Մանավանդ, երբ այն բնութագրում է մեկը, ով այդ իշխանության անվտանգության անկյունաքարն է եղել։ Նիկոլ Փաշինյանը, եթե խոհեմ ղեկավար լինի, քննադատական խոսքը կընդունի ոչ թե «որպես հակահեղափոխական խոսք» ու «համապատասխան քայլեր ձեռնարկի», ինչպես նման դեպքերում, այլ կետառկետ կաշխատի՝ ուղղությունը տրված է, և դուրս կգա այն լաբիրինթոսից, որի մեջ հայտնվել է երկրի կառավարման համակարգը։ Քաղաքական հակառակորդը շատ ավելի արժեքավոր նյութ է տալիս, քան կողքիդ կանգնած ժամանակային ինտերվալով մտերիմը։

Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։

Please enter a valid URL