Աշխարհում սկսվում է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը, կարծում է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը։ Այս մասին նա պատմել է Le Monde թերթին տված հարցազրույցում։
Առաջիկայում կաճի ֆինանսավորման պահանջարկը, նշել է Լե Մերը։ Նա նախազգուշացրել է նաեւ գործազրկության եւ սնանկության գործընթացի արագացման մասշտաբների մեծացման մասին, հայտնում է Gazeta-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։