Մայիսի 13-ին գրանցված դեպքերի թիվը կազմում էր 3718
Մայիսի 29-ին՝ կազմում է 8676
Դեպքերի թիվն աճել է մոտ 2, 33 անգամ
Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվը 48-ից դարձել է 120, աճելով 2,5 անգամ:
Համեմատության համար նշենք, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակահատվածում դեպքերի թիվը աճել էր 1039-ից մինչև 1932 / մոտ 1,86 անգամ/, իսկ մահացությունների թիվը 14-ից հասել էր 30 / մոտ 2,14 անգամ/:
Այսինքն, մայիսի 13-ից հետո արտակարգ դրությունը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել համավարակի կանխման վրա, և սրանում ուղղակի և անմիջական պատասխանատվություն կրում է կառավարությունը:
/նախկինները չոգևորվեն ու որևէ հույս չունենան, թե իրենց բաղձալի վերակենդանացման կամ լեգիտիմացման համար այս քննադատությունը որևէ հիմք կամ առիթ կամ նշանակություն ունի, Դուք մերժված եք ընդմիշտ և այլևս անելիք չունեք/:
Արթուր Սաքունց