Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սոցիալականը պատճառ չբերեք, տուգանելու ենք՝ ով ձեռնոց ու դիմակ չունենա։ Մի քանի օր առաջ Երևան Սիթի սուպերմարկետում ձեռնոցներն արժեին 4700 դրամ, այսօր, սակայն, նույն ձեռնոցներն արժեն 7400 դրամ։ Ի՞նչ է փոխվել այս երկու օրերի ընթացքում։
Ինչո՞ւ է թանկացել: Պատճառը շատ պարզ է, հիմա ամենահարմար պահն է, որպեսզի Ալեքսանյան Սամվելը մտնի ժողովրդի գրպանը ու թալանի է այդ գրպանն այնքան խորը՝ մարդկանց ձեռքներին թողնելով իր առևտրի կետերի տարիներով սառեցված բդի փող միայն:
Ճարահատված ժողովուրդը պետք է թալանվի, քանի դեռ թալանողը կամ թալանողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Իսկ Ալեքսանյան Սամվելն արդեն լեզու գտել է նաև այս իշխանության հետ:
Որևէ նորմալ երկրում գործարարի այդ տեսակը վաղուց վերացել է: Եվ որպեսզի այստեղ էլ վերանա, պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ կանչի Սամվել Ալեքսանյանին ու հիշեցնի հեղափոխության կարգախոսերից ամենակարևորը՝ Հայաստանի ամեն բնակիչ վարչապետ է, և ուրեմն Սամվել Ալեքսանյանը` օրը ցերեկով մտել է վարչապետի գրպանը: Իսկ թալանի հետ ինչպես կասեր վարչապետը՝ կոմպրոմիս չի լինի: Ուրեմն, երկրի համար այս դժվար ժամանակահատվածում, նման վարքագիծ դրսևորողին պարզապես հարկավոր է փռել ասֆալտին:
ArmLife.am
ՀԳ. Ի դեպ, այսօր ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Հակոբյանը իր էջում լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ մի քանի օր առաջ Երևան Սիթի սուպերմարկետում այս ձեռնոցներն արժեին 4700 դրամ, իսկ այսօր այն արժե 7400 դրամ։