Search
Close this search box.

Նոր որոշում. բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում կայացրեց վերաբաշխում կատարել բյուջեի միջոցառումներում եւ 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ եւ ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:

Որոշման մեջ նշվում է, որ այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճառ, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաեւ օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել:

Please enter a valid URL