Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ հարցումներ անցկացրին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվեց:
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից:
Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: