Search
Close this search box.

«Օրենքով գողը», ում են պահում են ԿԳԲ-ի «պադվալում, առողջական լուրջ խնդիրներ ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս մասին ArmLur.amի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, առաջին կարգի հաշմանդամ է, եւ առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում:

Նշենք, որ «օրենքով գողին» պահում են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում»: Ըստ պաշտպանի՝ նրա առողջականի մասով միջնորդություններ են նախապատրաստվում, որոնց մասին կներկայացնեն մի փոքր ուշ:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:

Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL