Search
Close this search box.

Ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել են՝ «հոպար» չասես

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։

Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն արտասանի, որովհետեւ տարածքում է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Ազգային ժողովում հայտնի ծեծկռտուքից առաջ Սասուն Միքայելյանին հորդորում էր իրեն «հոպարով» չդիմել, ինչն էլ ավելի էր շիկացրել լեզվակռիվը՝ վերածվելով ձեռնամարտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL