SARS-CoV-2 կորոնավիրուսի մինչ այժմ հայտնաբերված մուտացիաները չեն ուժեղացնում ոչ վարակի փոխանցումը, ոչ դրա մահաբերությունը։ Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում։
Վերը նշված մասնագետները վերլուծել են 15 000 պացիենտների մոտ արտադրված վիրուսային գենոմները։ Ընդամենը հայտնաբերվել է 6822 մուտացիա, ընդ որում՝ 273-ը ծագել են բազմիցս։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են 31 մուտացիաներ, որոնցից յուրաքանչյուրը համավարակի ժամանակ ծագել է առնվազն 10 անգամ՝ վիրուսների տարբեր շարքերում։
Հետազոտողները ձեւավորել են էվոլյուցիոն ծառ, որպեսզի պարզեն, թե ավելի հաճախակի է դառնում արդյոք որոշակի մուտացիան ծառի տվյալ ճյուղում, այսինքն տալիս է արդյոք նա SARS-CoV-2-ին բազմացման առավելություն՝ բարելավելով տարածվելու եւ վարակելու նրա ունակությունը:
Հետազոտողներին չի հաջողվել գտնել ապացույց այն բանի, որ տարածված մուտացիաներից որեւէ մեկը վիրուսն ավելի վտանգավոր է դարձնում: Փոխարենը նրանք պարզել են, որ մուտացիաների մի մասը չեզոք են (ոչ մի ազդեցություն չունեն), ավելին, գենոմում փոփոխությունների մեծ մասն իրականում վնասակար է հենց վիրուսի համար: