Search
Close this search box.

Հեծանվային վրաերթի գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու մեղադրանքով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա փաստաբան Էմին Բեգլարյանը:

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանիվի գործով» իմ և փաստաբան Կարեն Մեժլումյանի կալանավորված պաշտպանյալը՝ Ա. Ալեքսանյանը, ազատ արձակվեց՝ հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ 2020թ–ի մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով Ալեքսանյանը ձերբակալվել էր, իսկ մայիսի 15-ին՝ կալանավորվել:

Ալեքսանյանի փաստաբանի պնդմամբ` քննչական մարմինը որևէ հիմնավոր փաստարկ, ապացույց կամ հանգամանք չի ներկայացրել:

Please enter a valid URL